Իրանը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ․ հրամանագիրը ստորագրվել է
2 ՀՈՒԼ 2025 10:39

Իրանը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ․ հրամանագիրը ստորագրվել է
2 ՀՈՒԼ 2025 10:39
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ, փոխանցում է Tasnim գործակալությունը։ Ըստ պաշտոնական Թեհրանի, այս որոշման պատճառը ՄԱԳԱՏԵ-ի «քաղաքականացված դիրքորոշումն» ու «ոչ պրոֆեսիոնալ վարքիծն» է:
1970-ին Թեհրանը վավերացրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ 1974-ին ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համապարփակ երաշխիքների համաձայնագիր։
2003-ին ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերեց ուրանի հարստացման հետքեր, և Թեհրանը ընդունեց, որ իրականացրել է չհայտարարված գործունեություն։ Այդ ժամանակ ստորագրվեց լրացուցիչ արձանագրություն, և Իրանը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկով հայտարարեց ուրանի հարստացման ծրագրի կասեցման մասին։ Սակայն 2005-ին այն վերագործարկվեց։
Վերջին տարիներին միջազգային խոշոր դերակատարներից ոմանք պարբերաբար հայտարարում էին, որ Իրանը ուրանի հարստացման գործընթացում մոտենում է միջուկային զենք ստեղծելու մակարդակին, ինչը առիթ դարձավ Իսրայել-Իրան 12-օրյա բախումների՝ ԱՄՆ մասնակցությամբ։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել